Բաժիններ՝

Շոլցը Զելենսկիին հավաստիացրել է Ուկրաինային հետագա աջակցության հարցում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 30-ին հեռախոսազրույց են ունեցել: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Արևմուտքի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը շարունակելու հարցը։

Զրույցի հիմնական թեման եղել է Ուկրաինայում քաղաքական, ռազմական և հումանիտար իրավիճակը:

Շոլցն ընդգծել է, որ Բեռլինը կշարունակի աջակցել Կիևին եվրոպական և միջազգային գործընկերների հետ սերտ համակարգմամբ։ «Կանցլերը և նախագահը պայմանավորվել են շարունակել մտքերի կառուցողական փոխանակումը»,-ասվում է գերմանական կողմի տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս