Բաժիններ՝

71-ամյա տղամարդը համագյուղացու բակից գողացել էր նրա «ՎԱԶ-2107»-ը

Մայիսի 28-ին, ժամը 07.25-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի մի բնակիչ և հայտնել էր, որ գողացել են իր «ՎԱԶ-2107»-ը:

Նշված հասցե ոստիկանության Արմավիրի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:

Պարզվել է, որ մայիսի 27-ի ժամը 22.00-ից մայիսի 28-ի ժամը 06.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով մեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, տան բակից գողացել են:

Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մեքենան գողացել է նույն գյուղի 71-ամյա բնակիչը:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշված մեքենան 71-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ մեքենան գողացողը ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք:

Քրեական վարույթը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031