Բաժիններ՝

Օմարի սուլթանը գահ բարձրանալուց ի վեր առաջին անգամ այցելել է Իրան

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կիրակի երեկոյան պաշտոնապես դիմավորել է Օմանի սուլթան Հայթամ բին Թարիքին։ Այս մասին գրել է Mehr-ը։

Դիմավորման պաշտոնական արարողությունը կայացել է Սաադաբադ համալիրում:

Հանդիպմանը կողմերն ընդգծել են տնտեսական համագործակցության և համատեղ ներդրումների զարգացման անհրաժեշտությունը։

Օմանի սուլթան Հայթամ բեն Թարիքն այցելում է Թեհրան մեծ պատվիրակությամբ, որի կազմում են պաշտպանության, արտաքին գործերի, էկոնոմիկայի և ներդրումների նախարարները։

Սա Սուլթանի առաջին այցն է Իրան 2020 թվականին գահ բարձրանալուց հետո։

Այցը տեղի է ունենում տարածաշրջանային հաշտեցումների ալիքի պայմաններում, որոնցից ամենավերջինը Արաբական լիգային Սիրիայի անդամակցության ու մարտին Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև դիվանագիտական կապերի վերականգնումն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031