«Նիկոլը ջնջում ու վերախմբագրում է Հայոց Պատմության Հերոսական էջերը՝ շողոքորթելով Թուրքիային»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Փաշինյանն իր թրքահպատակ ելույթում քիչ էր մնում ներողություն խնդրի Թուրքիայից՝ հայ ժողովրդի կողմից հաղթած Սարդարապատի համար։

Կապիտուլյանտի մայիսի 28-ի ելույթից տպավորուլյուն է ստացվում, որ Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի ճակատամարտերը հայ ժողովուրդը տվել է ում դեմ ասես, բայց ոչ՝ թուրքերի։

Մարդ այդքան թուրքերի «կոլոն» կլինի՞։

Մայիսի 28 -ի ուղերձում բացակայում են «Թուրքիա»,«թուրքական արշավանք», «թուրքերը սանձազերծեցին պատերազմ», Առաջին Հանրապետությունը կործանվեց թուրքական արշավանքի հետեւանքով» եզրույթները։

Ելույթում բացակայում են Արամ Մանուկյանի,Թովմաս Նազարբեկյանի, Մովսես Սիլիկյանի, Դրոյի, Նժդեհի, Արցախի զորագնդի ու մահապարտների գնդի հրամանատարներ՝ Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանների, ինչպես նաև Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի անունները։

Նիկոլը ջնջում ու վերախմբագրում է Հայոց Պատմության Հերոսական էջերը՝ շողոքորթելով Թուրքիային։

Քիչ էր մնում իր ուղերձում թուրքերից ներողություն խնդրեր Թուրքիայից հայ ժողովրդի կողմից մղված Մայիսյան հաղթանակների համար։

Կապիտուլյանտների Սարդարապատի հուշահամալիր այցից և գլխավոր կապիտուլյանտի թրքահպատակ ելիւյթից հետո կարիք կա հուշահամալիրի տարածքում խունկ ծխեցնել»։

Տեսանյութեր

Լրահոս