«ՀՀ-ի տարբեր տարածքներում նախաձեռնվելու է «Արցախը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում» խորագրով ստորագրահավաք». Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում նախաձեռնվելու է «Արցախը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում» խորագրով ստորագրահավաք, որով քաղաքացիները պահանջում են շուտափույթ բացել կյանքի ճանապարհը` Հայաստանն Արցախին կապող Քաշաթաղի միջանցքը:
Հ.գ. Այս նկարներն արված են Արտաշատ և Վեդի քաղաքներում»։