Հայաստանն ու Չինաստանը քննարկում են ուղիղ ավիաչվերթներ գործարկելու հնարավորությունները
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունել են «China Southern Airlines» ընկերության տնօրենի տեղակալ Գան Ջիանգի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները:
Օդանավակայանի ղեկավարությունն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու գործարկվելիք չվերթերի սպասարկմանը: