Կոտրել են Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոսության շենքի պատուհանները
Անհայտ անձը Նյու Յորքում կոտրել է այն շենքի պատուհանները, որտեղ գտնվում է Թուրքիայի հյուպատոսությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են քաղաքի ոստիկանական բաժանմունքում։
Այդ շենքում է գտնվում նաև ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը։
«Մոտավորապես ժամը 3:30-ին ահազանգ է ստացվել թուրքական հյուպատոսությունում տեղի ունեցած հանցագործության մասին։ Դատելով նկարագրությունից՝ տղամարդը մոտեցել է հյուպատոսությանը, կոշտ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել բազմաթիվ պատուհաններին, ապա անհետացել է անհայտ ուղղությամբ»,-նշել է աղբյուրը։
Հետաքննություն է անցկացվում, և հանցագործի շարժառիթները դեռ հայտնի չեն: