Պակիստանի հետ սահմանի մոտ հինգ իրանցի սահմանապահ է զոհվել
Իրանի հարավ-արևելյան Սիստան-Բելուջիստան նահանգի Սարավան գավառում ահաբեկիչների հետ զինված բախման հետևանքով իրանցի 5 սահմանապահ է զոհվել։ Այս մասին գրել է IRNA-ն։
Իրանի ոստիկանության լրատվական կենտրոնի կիրակնօրյա հաղորդագրության համաձայն՝ զինված անձինք փորձել են ապօրինի մուտք գործել երկիր, երբ շաբաթ ուշ երեկոյան նրանց առերեսվել են սահմանապահները։
Սարավանը երկար սահման ունի Պակիստանի և Աֆղանստանի հետ:
Ավելի վաղ տարածված հայտարարությամբ իրանական ուժերի զոհերի թիվը հասել էր 6: Այնուամենայնիվ, ոստիկանությունը հայտնել է, որ սահմանապահներից մեկին վերակենդանացրել են հիվանդանոցում: