Բաժիններ՝

Փրկարարները մոտ 3 տոննա անձրևաջուր են հեռացրել Տաշիր քաղաքի տներից մեկի խոհանոցից

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 21-ին, ժամը 16։17-ին ահազանգ է ստացել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկը լցվում է անձրևաջրերով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ տանը կից կառուցված խոհանոցը (մոտ 16 քմ) լցվել է անձրևաջրով (մոտ 30 սմ բարձրությամբ)։

Նշվում է, որ փրկարարները մոտոպոմպի օգնությամբ խոհանոցից հեռացրել են մոտ 3 տոննա անձրևաջուր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031