Բաժիններ՝

Զելենսկին հաստատել է Բախմուտի կորուստը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերն այլևս չեն վերահսկում Բախմուտը: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ երբ լրագրողները Զելենսկիին հարցրել են՝ արդյոք Ուկրաինան վերահսկում է Բախմուտը, նա բացասական է պատասխանել։

«Կարծում եմ՝ ոչ… այսօր այն մնում է միայն մեր սրտերում», – բացատրել է Զելենսկին:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ Բախմուտն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Գերատեսչությունը նշել է, որ քաղաքը գրավվել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության գրոհային ջոկատների և ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի հրետանու և ավիացիայի աջակցության շնորհիվ։

Դրանից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուս զինվորականներին Բախմուտի գրավման հաջող գործողության կապակցությամբ։ Կրեմլը հավելել է, որ բոլոր նրանք, ովքեր աչքի են ընկել, կներկայացվեն պետական մրցանակների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031