Հունաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
![](https://168.am/wp-content/uploads/2023/05/Скриншот-21-05-2023-101948.jpg)
Հունաստանում կիրակի առավոտյան սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Հանրապետությունում բացվել է 21 529 ընտրատեղամաս, ևս 100 ընտրատեղամաս գործում է արտերկրում։
Քվեարկությունը տեղի է ունենալու առավոտյան 7-ից 19-ը: Exit poll-ի տվյալները կհրապարակվեն ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո, իսկ առաջին պաշտոնական տվյալները սպասվում են 20.30-ին։
Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ընտրացուցակներում կա մոտ 9,9 միլիոն մարդ։ Քվեարկությունը սահմանադրորեն պարտադիր է, բայց ընտրություններին չմասնակցելու համար տույժ չկա։