Յուդաշկինի նորաձևության տան հաշիվներն արգելանքի տակ են հայտնվել
ՌԴ-ում արգելանքի տակ է դրվել Վալենտին Յուդաշկինի նորաձեւության տան հաշիվների վրա, որը արվել է հայտնի կուտյուրեի մահից 13 օր անց։ Այս մասին հայտնում է ռուսական star.hit կայքը։
Վալենտին Յուդաշկինը մահացել է մայիսի 2-ին՝ քաղցկեղի դեմ ծանր պայքարից հետո։ Իսկ այսօր հայտնի դարձավ, որ դիզայների նորաձեւության տունը լուրջ խնդիրներ է ունեցել հարկերի հետ կապված։