Սամվել Բաբայանը Ռուբեն Վարդանյանի ասուլիսից հետո հեռուստաբանավեճ է պահանջում նրա հետ

Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

«Վերջին շրջանում արցախյան ներքաղաքական կյանքում և, մասնավորապես, ս․թ․ մայիսի 18-ին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման մամուլի ասուլիսում հնչեցվել են ակնհայտ մանիպուլյատիվ մտքեր, որոնց կապակցությամբ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է․

Քաղաքական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության կողմից մշակվել և Արցախի Հանրապետության իշխանություններին, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին են ներկայացվել ոլորտային կայուն զարգացման ծրագրեր և հայեցակետային մոտեցումներ։ Այսինքն՝ Ճակատի ղեկավար Ռ․ Վարդանյանը միանգամայն ծանոթ է «Միասնական հայրենիք» կուսակցության ծրագրային առաջարկներին և ի պաշտոնե պարտավոր էր քննարկել այն՝ ներառելով կառավարության ծրագրում։

Այնինչ իր պաշտոնավարման 111 օրերի ընթացքում Ռ․ Վարդանյանն աչքի է ընկել բացառապես իբրև մեդիադեմք, բայց ոչ որպես իրեն վերապահված ոլորտների կառավարիչ։

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի կողմից ներկայացված ծրագրային որևէ քննարկման «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները ներկա չեն գտնվել։ Փոխարենը խորհրդարանական խմբակցությանը ներկայացվել է հաստ թղթապանակ, որը տարբեր ֆոկուս-խմբերի շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում վերհանված հանրային կարծիք է, ինչն, անշուշտ, պարունակում է հարուստ նյութ և կարող է հաշվի առնվել ապագա ծրագրերի նախապատրաստական փուլում։

«Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանին պետական նախարար նշանակելու պահանջով հանրային հավաքը «հայտնի» էր անկախությամբ, տոտալ հակազդեցությամբ, վարչական ռեսուրսի չօգտագործմամբ, ինչպես նաև ոստիկանական և հատուկ ջոկատային ուժերի, հրշեջ-ջրցան մեքենաների կենտրոնացմամբ, դիպուկահարների տեղակայումով և այլն։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը դիմում է Արցախի հանրային հեռուստատեսությանը և պահանջում Սամվել Բաբայանի ու Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ կազմակերպել հեռուստաբանավեճ՝ հանրայնացնելու Արցախում ստեղծված ճգնաժամի հաղթահարման նրանց տեսակետներն ու ծրագրային դրույթները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031