Վիրավորում ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է. ՀՀ ՊՆ
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/332305374_745758026856793_1173210213605856913_n.jpg)
Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է:
Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: