Թբիլիսիում ակտիվիստներն այրել են Ռուսաստանի դրոշի նկարը
Փետրվարի 25-ին Թբիլիսիի կենտրոնում տեղի են ունեցել ակցիաներ՝ «ընդդեմ ռուսաստանյան օկուպացիայի»։ Ինչպես հաղորդում է «Новости-Грузия»-ն, դրանցից մեկի ժամանակ մասնակիցներն այրել են Ռուսաստանի դրոշի նկարը։
Հավաքվածները «Դեօկուպիացիայի և ազատագրման միասնական ճակատի» հայտարարություն են ընթերցել՝ Ռուսաստանին անվանելով ագրեսոր։ Նրանք Վրաստանի կառավարությունից պահանջել են չշեղվել սկզբունքային ուղուց և պահանջել, որպեսզի ռուսական զորքերը դուրս բերվեն վրացական տարածքներից (խոսքը վերաբերում է Աբխազիային և Հարավային Օսիային, որոնք պաշտոնական Թբիլիսին շարունակում է վրացական հողեր համարել)։