![](/banners/BeFunky-design.jpg)
Չավուշօղլուի համոզմամբ՝ Էրդողանը նախագահական ընտրություններում 52-53% ձայն կհավաքի
![](https://168.am/wp-content/uploads/2023/05/1110488.jpg)
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում կհավաքի 52-53 տոկոս ձայն։
Մայիսի 8-ին CNN Turk հեռուստաալիքի եթերում նման կանխատեսում է արել հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Կլինի մեկ փուլ, նախագահը կհավաքի ձայների 52-53 տոկոսը: Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ինքնուրույն կստանա ավելի քան 300 մանդատ»,-նշել է նա:
Մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին չորս թեկնածու է մասնակցում: Էրդողանն ու ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պետական բարձրագույն պաշտոնի գլխավոր հավակնորդներն են: