Իսպանիան կարող է խստացնել օտարերկրացիներին «ոսկե վիզաների» տրամադրման համակարգը
Իսպանիայի իշխանությունները դիտարկում են «ոսկե վիզաների» տրամադրման համակարգը խստացնելու հնարավորությունը, որոնք խոշոր ներդրումների դիմաց թագավորությունում բնակության թույլտվություն ստանալու իրավունք են տալիս։ Այս մասին հայտնել է El Pais թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Խոսքն այն վիզայի մասին է, որը կարող է ստանալ օտարերկրացին, ով որոշում է ավելի քան 500 հազար եվրո ներդնել Իսպանիայում անշարժ գույքի մեջ:
Նախաձեռնությունը 2013-ին հաստատվել էր Մարիանո Ռախոյի կառավարության կողմից: «Ոսկե վիզաները» հնարավորություն են տալիս երեք տարի ժամկետով կացության թույլտվություն ստանալ ևս երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ։