«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին ու ընկերության գլխավոր տնօրենին զրպարտելու համար լրագրողի դեմ հայց կներկայացվի դատարան
![](https://168.am/wp-content/uploads/2022/08/Veolia-jur.jpg)
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ու ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը պատրաստվում են զրպարտության համար դատարան հայց ներկայացնել ֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանի դեմ:
«Հայցի համար հիմք է հանդիսացել վերջին օրերին սոցցանցերով ու հայկական ԶԼՄ-ներով վերոնշյալ լրագրողի կողմից տարածվող իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիան, որը արատավորում է ընկերության ու գլխավոր տնօրենի բարի համբավը:
Թեմայի վերաբերյալ հետագայում կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ: