Բաժիններ՝

Լյուդովիտ Օդորը դարձավ Սլովակիայի նոր վարչապետ

Լյուդովիտ Օդորը կնշանակվի Սլովակիայի նոր վարչապետ։ Այս մասին կիրակի օրը ճեպազրույցում հայտարարել է հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովան։

«Սլովակիայի Ազգային բանկի նախագահի տեղակալ Լյուդովիտ Օդորը կնշանակվի նոր վարչապետ»,- ասել է նա։

Ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Էդուարդ Հեգերը հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին։ Օրենքով սահմանված կարգով նրա հետ հրաժարական է տալիս իր ողջ կաբինետը։

Չապուտովան ասել է, որ մեկ շաբաթից կսկսի կառավարություն ձևավորել՝ կազմված պաշտոնյաներից, որոնք չեն առաջադրվել քաղաքական կուսակցությունների կողմից։ Նախագահն արդեն կազմել է նոր նախարարների ցուցակը, սակայն առայժմ ձեռնպահ կմնա այն հրապարակելուց։ Մինչև պաշտոնական նախարարների կաբինետի ստեղծումը, նրա պարտականությունները կկատարի Հեգերի կառավարությունը։

Չապուտովան վստահություն է հայտնել, որ կառավարությունը, որը նա մտադիր է ստեղծել, «հաջողությամբ կկայունացնի» երկիրը սեպտեմբերի 30-ին հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նախարարների կաբինետը, համաձայն Սլովակիայի օրենսդրության, պետք է աջակցություն փնտրի հանրապետության խորհրդարանից նախագահի կողմից նշանակվելուց հետո առաջին 30 օրվա ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս