ՌԴ խաղաղապահ զորակազմը 30 տոննա բեռ է տեղափոխել Լեռնային Ղարաբաղի գյուղեր
ՌԴ խաղաղապահ զորակազմը մարդասիրական օգնություն է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«ՌԴ խաղաղապահ զորակազմը «Մենք միասին ենք» բազմազգ նախագծի շրջանակում Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 30 տոննա մարդասիրական օգնություն»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ բեռում եղել է մթերք, որն ուղարկվել է Լեռնային Ղարաբաղի հեռավոր գյուղեր։