Բաժիններ՝

Իրանը սկսել է Իրաքին սահմանակից նավթավայրի արդյունահանման պլանավորումը

Սկսվել է Իրաքի սահմանից ոչ հեռու իրանական Արվանդքենար նավթավայրի արդյունահանման տեխնիկական պլանավորումը: Այս մասին հաղորդում է ԻՐՆԱ-ն՝ վկայակոչելով Arvandan Oil and Gas ընկերության տնօրեն Աբդոլու Ազարի Ահվազին։

Ահվազին կիրակի տեղեկացրել է ԻՐՆԱ-ին, որ ընկերությունն արդյունահանելու է Արվանդքենար նավթահանքը, որը գտնվում է Արևմտյան Քարուն տարածաշրջանի հարավում։

Նա նշել է, որ նավթավայրում նոր հորատանցքի փորման և արդեն եղած հորատանցքի վերանորոգման տենդերն անցկացվում է էկոլոգիական արդյունքների հայտարարագրման պայմանագրին համապատասխան և ավելացրել, որ 11 իրանական ընկերություն հայտարարել է նախագծին իր մասնակցության պատրաստակամության մասին։

Ըստ Ահվազիի, Հարավային Ազադեհան նավթավայրի, որ գտնվում է նույն նավթային տարածքում և միացած է հարևան Իրաքի նավթահանքին, օրական միջին արդյունահանումը մեծացել է օրական 10 000 բարելով և ավելացրել, որ ևս 10 000 բարել կավելացվի նավթավայրի արդյունահանման հզորությանը։

Նա տեղեկացրել է, որ Արևմտյան Քարունի նավթահանքերի ընթացիկ արտադրական հզորությունը կազմում է օրական ավելի քան 400 000 բարել։

Arvandan Oil and Gas նավթագազային ընկերությունը արդյունահանման մեծությամբ երկրում համարվում է երկրորդը Ազգային իրանական հարավային նավթային ընկերությունից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս