«Եթե ուզում ենք ունենալ Հայաստան ու Արցախ չպետք է թույլ տանք Արցախի որևէ կարգավիճակ ադրբեջանի կազմում»․ Տիգրան Նալչաջյան

Դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավ, լուրջ, էսքանից հետո թեկուզ մի հատ նիկոլական կա Հայաստանում ու Սփյուռքում?

Եկել է բոլոր նախկին նիկոլականների արտահայտվելու ու ապաշխարելու ժամանակը։ Դրա մեջ ամոթ բան չկա։ Ոչ մեկդ քաղաքագետ, քաղաքական գործիչ կամ գիտնական չեք։

Ես էլ եմ 2018-ին ունեցել դրական փոփոխությունների հույսեր, միևնույն ժամանակ ունեի ներքին տագնապ, որն ավելի իրատեսական էր։ Սխալս ու մեղքս ընդունել եմ։

Հիմա, եթե ուզում ենք ունենալ Հայաստան ու Արցախ, ավելի կոնկրետ ասեմ, շարունակենք ապրել մեր տներում` չպետք է թույլ տանք Արցախի որևէ կարգավիճակ ադրբեջանի կազմում։

Դրա համար մեզ պետք է 88-ի պես նոր մեծ ժողովրդական արցախյան շարժում։ Յուրաքանչյուրս ենք պարտավոր մասնակցել հայրենիքի փրկությանն ու վաղվա օր ունենալու իրավունքի ձեռք բերմանը։

Մայիսի 8-ին ես կլինեմ ազատության հրապարակում»։

Տեսանյութեր

Լրահոս