Կյանքից հեռացել է Убойная сила սերիալից հայտնի դերասան Ալեքսանդր Տյուտրյումովը
Մայիսի 7-ի գիշերը Սանկտ Պետերբուրգում մահացել է դերասան Ալեքսանդր Տյուտրյումովը, որը հայտնի է «Մահացու ուժ» (Убойная сила) և «Ազգային անվտանգության գործակալ» (Агент национальной безопасности) հեռուստասերիալներում իր դերերով։ Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:
Տյուտրյումովը 64 տարեկան էր։ Արտիստը մահացել է Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում, սակայն նրա մահվան պատճառների մասին մանրամասներ դեռ հայտնի չեն։