Տեխասի առևտրի կենտրոններից մեկում տեղի հրաձգության հետևանքով կա 9 զոհ
ԱՄՆ Տեխաս նահանգի Ալլեն քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել։ Եվս յոթ մարդ վիրավորվել է։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 6-ի կեսօրին։ Այս մասին հայտնում է foxnews.com-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Allen Premium Outlets առևտրի կենտրոնում հրաձգության մասին հայտնել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։
Հրաձիգը նույնպես մահացած է։ Foxnews.com-ի տվյալներով՝ յոթ մահացած է հայտնաբերվել անմիջապես դեպքի վայրում, ևս երկուսը մահացել են հիվանդանոցում։
Ըստ բժիշկների՝ նրանցից երեքի վիճակը ծանր է, չորսը՝ կայուն։ Միջադեպի պատճառները հայտնի չեն։