Աբխազիայում մտադիր են ՌԴ-ի 200.000 քաղաքացի բնակեցնել
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը նախատեսում է Կրեմլի ճնշման տակ օկուպացված տարածաշրջանում բնակեցնել մինչև 200 հազար ՌԴ քաղաքացի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Չնայած քննադատողները քիչ չեն, բայց Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան վերջին օրերին արդեն սկսել է բացահայտ խոսել դրա մասին:
Ռուսաստանի քաղաքացիները ողջունում են Սոխումիի որոշումը և սոցիալական ցանցերում իրենց հայրենակիցներին կոչ են անում օգտվել այդ հնարավորությունից:
Բժանիան նաև հայտարարել է, որ առաջիկա 10 տարում նախատեսում է 150 միլիարդ ռուբլի ռուսական ներդրման դիմաց օտարել բնակարանների կառուցման համար պետական ակտիվները :
Նշենք, որ Կրեմլի ճնշման ներքո Աբխազիայի դե ֆակտո խորհրդարան ներկայացված օրենսդրական փաթեթը նախատեսում է չեղարկել օտարերկրացիներին (առաջին հերթին, ակնհայտորեն, Ռուսաստանի քաղաքացիներին) հող և այլ անշարժ գույք օտարելու իրավական արգելքը: Նախագիծը դեռ չի ընդունվել, թեև ՌԴ քաղաքացիներին «կացության վկայականների» տրամադրումը սկսվել է, և արդեն իսկ արձանագրվում են Աբխազիայի «քաղաքացիություն» շնորհելու փաստեր։