ԱՄՆ իշխանությունները փակել են First Republic բանկն ու այն վաճառել JPMorgan Chase-ին

ԱՄՆ-ի Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան (FDIC) հայտարարել է, որ խնդրահարույց First Republic բանկն այսօր փակվել է Կալիֆոռնիայի Ֆինանսական պաշտպանության և նորարարության դեպարտամենտի կողմից և դրվել FDIC-ի արտաքին կառավարման ներքո: Կարգավորողն իր հերթին որոշել է First Republic-ը վաճառել ամերիկյան մեկ այլ բանկի՝ JPMorgan Chase-ին։

First Republic-ի հետ կապված խնդիրների մասին լուրերը տարածվել են մարտի 10-ին՝ Silicon Valley Bank-ի սնանկության մասին լուրերին զուգահեռ։ Դրանից առաջ Նյու Յորքի կարգավորիչը համակարգային ռիսկերի պատճառով փակել էր ևս մեկ բանկ՝ Signature Bank-ը, որը մասնագիտացած էր կրիպտոարժույթների արդյունաբերության վարկավորման ոլորտում։ Հաջորդը կարող էր լինել միայն First Republic-ը, սակայն իրավիճակին միջամտել են ԱՄՆ իշխանությունները։ Արդյունքում բանկը 30 մլրդ դոլարի աջակցություն է ստացել Դաշնային պահուստային համակարգից և ԱՄՆ վեց խոշորագույն բանկերից։ Չնայած դրան, առաջին եռամսյակում հաճախորդների միջոցների արտահոսքը կազմել է ավելի քան 100 մլրդ դոլար, իսկ տարեսկզբից բանկի արժեթղթերի գինը նվազել է 97%-ով։

2023 թվականի ապրիլի 13-ի դրությամբ First Republic Bank-ի ընդհանուր ակտիվները կազմում էին մոտավորապես 229,1 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր ավանդները՝ 103,9 միլիարդ դոլար: JPMorgan Chase-ը համաձայնել է ստանձնել First Republic-ի բոլոր պարտավորությունները հաճախորդների հանդեպ և ձեռք բերել բանկի գրեթե ողջ ակտիվները:

Գործարքի արդյունքում ԱFirst Republic-ի բոլոր 84 ստորաբաժանումները կանցնեն JPMorgan Chase-ի վերահսկողության տակ։

Տեսանյութեր

Լրահոս