Բաժիններ՝

«Կես մետր չի քառասուն-հիսուն սանտիմետր է». Մհեր Սեդրակյան

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստը, փորձել էինք ճշտել, թե Մհեր Սեդրակյանը ներկա լինելո՞ւ է այս նիստին, որի ժամանակ իր վարքագիծն է քննվելու:

Հիշեցնենք, որ խոսքը «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին սպառնալու մասին է, երբ ասել էր. «Ծնոտդ կպոկեմ»: «Հարկ եղած դեպքում կներկայանանք, բայց խնդրում եմ սա քաշես մի կողմի վրա»,- ասել է Թոխմախի Մհերը` նկատի ունենալով մեր լրագրողի ձայնագրիչը:

Իսկ այդ դեպքի հետ կապված՝ ՀՀԿ առաջնորդը Ձեզ հետ որևէ խոսակցություն ունեցե՞լ է: «Գրավոր գրեք Ձեր հարցերը՝ պատասխանեմ, սենց մի քիչ ոնց որ չափի մեջ չի. դե հիմա էդ դիկտաֆոնն էլի մտցրել եք բերանս»:

Բա Ձեզ չե՞ն ասել՝ մի ասեք այդպիսի բաներ. ձայնագրիչը կես մետր հեռավորության վրա է  Ձեզնից: «Հիմա անգամ կես մետր չի` մի քառասուն-հիսուն սանտիմետր է արդեն` տեսեք. խնդրում եմ քաշեք մի կողմի վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս