48-ամյա կինը հետախուզվում էր գույքային վնաս պատճառելու մեղադրանքով
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/kalanq.jpg)
Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների և վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 11-ին Սասունցի Դավթի փողոցում հայտնաբերվել և բաժին է տարվել 48-ամյա Մարուսյա Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: