Միլանը 2 անպատասխան գնդակ է ուղարկում Բարսելոնայի դարպասը. Չեմպիոնների լիգա (տեսանյութ)
Այսօր Չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակչի «Միլան» – «Բարսելոնա» և «Գալաթասարայ» – «Շալկե» խաղերը։
«Միլանը», որն ընթացիկ մրցաշրջանում վաճառել էր իր հիմնական խաղացողներին և կանգնել ծանր կացության առաջ, կարողացավ առավելության հասնել աշխարհի ուժեղագույն լիգայի առաջատարի՝ «Բարսելոնայի» նկատմամբ։ Միլանցիների առաջին գոլը Քրիստիան Զապատայի ձեռքից անդրադարձից հետո խփեց Բոատենգը։ Իսկ երկրորդ գոլը հեղինակեց Սալի Մունտարին, ով ոչ մի հնարավորություն չտվեց Վալդեսին։ 2։0, և «Միլանը» «Բարսելոնա» է մեկնում գնդակների զգալի պաշարով։
Մյուս խաղում գերմանական «Շալկեն» կարողացավ ոչ-ոքի խաղալ «Գալաթասարայի» հետ (1։1) և ապահովել դրական արդյունք պատասխան խաղից առաջ։
Փետրվարի 20, 2013 | |||
Երկրորդ խաղակես | Միլան | 2 | 1։0՝ Բոատենգ (57ր.), 2։0՝ Մունտարի (81ր.) |
Բարսելոնա | 0 | ||
Մեկնարկային կազմերն`այստեղ |
Փետրվարի 20, 2013 | |||
Երկրորդ խաղակես | Գալաթասարայ | 1 | 1։0՝ Յըլմազ (12ր.), 1։1՝ Ջոնս (45ր.) |
Շալկե 04 | 1 | ||
Մեկնարկային կազմերն`այստեղ |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը