Մարքսիստ Դավիթ Հակոբյանը Ազատության հրապարակ է եկել` «շոշափելու հասարակության զարկերակը»
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին մասնակցող մարքսիստ Դավիթ Հակոբյանը հայտարարեց, որ եկել է «հասարակության զարկերակը շոշափելու համար»:
«Առայժմ կարող եմ ասել, որ իշխանափոխության նախերգանքի փուլում ենք: Այստեղ պետք է բոլոր քաղաքական ուժերը վայր դնեն իրենց եսապաշտությունը, դեն նետեն իրենց հոգուց խռովյալ հոգիները՝ միասնաբար դուրս գալով կուսակցական խեցեպատյանից և իրենց զգան որպես մեկ ազգ»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասաց Դավիթ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ միանալու, «ներքին քաղաքական ճակատ ստեղծելու հարցը ներքին քաղաքական խոհանոցի հարց է»:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 20-ին իր հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ պատրաստվում է Ազատության հրապարակում սպասել մինչեւ վաղը` ժամը 14:00-ն, կամ «ինչքան անհրաժեշտ լինի»: