 
                        Բողոքի ակցիա Գյումրիում՝ ի պաշտպանություն Րաֆֆի Հովհաննիսյանի
 
                                    Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին զուգահեռ բողոքի ակցիա եւ հանրահավաք է տեղի ունեցել նաեւ Գյումրու թատերական հրապարակում, որին մասնակցել են մի քանի տասնյակ գյումրեցիներ: Ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ, հնչել են ելույթներ: Տեղի ունեցող ակցիայի ընթացքը հսկել են Գյումրու ոստիկանները: Կարճատեւ ելույթներից հետո տեղի է ունեցել բողոքի երթ: Ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի Գյումրու կենտրոնական հրապարակ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        