Գիշերելու են Ազատության հրապարակում (տեսանյութ)

Ազատության հրապարակում այսօր ժամը 5-ին տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում, ըստ ԿԸՀ տվյալների Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ընտրողների քվեների 36.75 տոկոսը և զբաղեցրել երկրորդ տեղը, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա կողմնակիցները համաձայն չեն ԿԸՀ հրապարակած տվյալներին. նրանք վստահ են, որ ընտրություններում տեղի են ունեցել զանգվածային ընտրակեղծիքներ և իրականում հաղթել է «Ժառանգության» առաջնորդը:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի «Ազատության» հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ կոչ արեց հանրահավաքի մասնակիցներին պայքարել մինչև հաղթանակ: «Սա սեր է և ոչ ատելություն: Սա սահմանադրություն է և ոչ ողորմություն»,- հանրությանը դիմեց Ր. Հովհաննիսյանը` կոչ անելով հայաստանյան բոլոր կուսակցություններին վայր դնել իրենց կուսակցական դրոշները և միանալ Հայաստանի դրոշի ներքո: Նա նշեց, որ ժամը 18:00-ին ինքը նորից կմոտենա խոսափողին և իր կողքին կլինեն Ժառանգության պատգամավորները, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նախկին պատգամավոր Կարապետ Ռուբինյանը: «Այս պայքարը մերն է, այս երկիրը մերն է: Չհոգնեք»,- ասաց Ր. Հովհաննիսյանը` կոչ անելով չտրվել սադրանքներին: Ժամը 18:00-ից կշարունակենք ուղիղ հեռարձակումը:

Տեսանյութեր

Լրահոս