Պերեսն ու Ռոնալդուն մայիսին կհանդիպեն և կքննարկեն նոր պայմանագրի հարցը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն դեմ չէ կարիերան «արքայական ակումբում» շարունակելուն։ Հաղորդում է AS-ն։
Այդ մասին ակումբի ղեկավարությանը հայտնել է պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը։ Մայիսին նախատեսված է հանդիպում անցկացնել Ֆլորենտինո Պերեսի հետ, որի ընթացքում վերջինս Ռոնալդուին նոր պայմանագրի առաջարկ կներկայացնի։
Հավելենք, որ ֆուտբոլիստի և «Ռեալի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2015 թվականին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը