Մհեր Սեդրակյան. «Մարդկանց բոլորին իրանց տեղն ենք դրել»

«Որ եղել ա վատ բաներ, դա եկել ա Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակից»

Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ այս ընտրությւոններում Էրեբունի վարչական շրջանից քիչ ահազանգեր եղան, քանի որ նախկին բոլոր ընտրություններում այս շրջանն առավելապես աչքի է ընկել եւ ընտրախախտումների, եւ ծեծկռտուքների ու տհաճ միջադեպերի առատությամբ: Aravot.am-ի այս հարցին Էրեբունի վարչական շրջանից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն (Թոխմախի Մհեր) (լուսանկարում՝ աջից առաջինը), ասաց.

«Արդեն մի երկու-երեք ընտրություն ա, մեր մոտ ըտենց բան չի կարա լինի, որովհետեւ արդեն այդ բաները շտկվել ա: Շտկվել ասելով` մարդկանց բոլորին իրանց տեղն ենք դրել, որ եկեք նորմալ ընտրություն անենք, եւ հանձնարարականը ես ստացել եմ ՀՀԿ-ական կուսակցության ղեկավարությունից: Ճիշտ ա, որ եղել ա վատ բաներ, դա եկել ա Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակից»:

Panorama.am-ի հարցին` ինչո՞ւ էր այն ժամանակ էլ իր անունը հոլովվում, ամենաականավո՞րն էր այդտեղ, Սեդրակյանը պատասխանեց. «Ականավոր չի կարելի ասել: Ես, որպես անձ, ընդունվել եմ շատ-շատ մարդկանց կողմից: Ես ինձ չեմ գովում, բայց ընդունվել եմ շատ-շատ մարդկանց կողմից, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից, երբ ես առաջադրվեցի համայնքի ղեկավար, սաղ ընտրացուցակները կեղծվեց: Էդ տարի, ես որ ընտրվեցի պատգամավոր, հետո համայնքի ղեկավար էի ուզում դառնալ, բոլոր ցուցակները աղավաղված էր »: Aravot.am-ի դիտարկմանը` մինչեւ հիմա էլ աղավաղված են, Սեդրակյանը հակադարձեց. «Մինչեւ հիմա մենք շտկում ենք: Բայց ԱԺ եւ այս նախագահական ընտրություններից արդեն նորմալացել ա: Քանի տարի մենք տանջվեցիք ցուցակների վրա, մինչեւ շտկեցինք: Իմ ուժեղ տեղերը Տեր-Պետրոսյանենք մխտռեցին, որ իմ մարդիկ գնային դատարանի դուռը, թույլտվություն ստանային, նոր գային ընտրեին: Իսկ իրանց ուժեղ տեղերը մաքուր ա մնացել: Այ սենց բաներ ա եղել»: «Թող գնան մարդիկ, ես իմ նախագահին հարգում եմ և ես մնացել եմ սըտեղ, որովհետեւ ես գործ եմ անում»,- Panorama.am-ի հարցին ինչո՞ւ ինքը, ի տարբերություն մի շարք ՀՀԿ-ականների, այս պահին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում Սերժ Սարգսյանի կողքին չէ, ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոը: Ճշտող հարցին, թե մյուսները ի՞նչ է, պարա՞պ են, Մհեր Սեդրակյանն ասաց. «Դե, մյուսներն էլ, ինչքան հասկանում են, էդքան են անում»:

Տեսանյութեր

Լրահոս