Բաժիններ՝

Թուրք երկրպագուները տրիբունաներից պահանջել են Էրդողանի ու կառավարության հրաժարականը

Թուրքիայում մեծ աղմուկ է հանել ֆուտբոլային առաջնության «Ֆեներբահչե-Անթալիասփոր» և «Ֆեներբահչե-Քոնյասփոր» հանդիպումների ժամանակ տեղի ունեցած միջադեպը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպումներից առաջ թուրքական «Բեշիքթաշ» և «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբների մի խումբ երկրպագուներ ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայում տիրող իրավիճակի համատեքստում հակաիշխանական վանկարկումներ են արել տրիբունաներից՝ պահանջելով Թուրքիայի իշխանությունների հրաժարականը:

Տեղի ունեցած միջադեպը լայն արձագանք է գտել Թուրքիայի իշխանամետ և ընդդիմադիր քաղաքական գործիչների շրջանում:

Մասնավորապես «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին, ով համարվում է նաև Թուրքիայում իշխող կոալիցիայի անդամ, դատապարտել է տեղի ունեցածը: Դատապարտողների թվում է եղել նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Իսկ ահա Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ով այժմ ղեկավարում է ընդդիմադիր «Ապագա» կուսակցությունը, դատապարտել է հենց Սոյլուին ու Բահչելիին իշխանությանը քծնելու համար:

Ավելի վաղ Դավութօղլուն պահանջել էր Էրդողանի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ Թուրքիայի նախագահը պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս