ԱԱԾ ծառայողները, բացի տնօրենից ու տեղակալներից կանցնեն ատեստավորում. ԱԱԾ փոխտնօրենը պատճառները թողեց առանց մեկնաբանության

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց Կառավարության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Ներկայացնելով նախագիծը, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն ընդգծեց, որ  նախագծերի ընդունումը պայմանավորված է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումներում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ: Ավելին՝ նախագծով նշված անձանց առաջխաղացման և բարձր վարձատրությունն ապահովելու համար, նրանք կանցնեն ատեստավորում՝ բացի ԱԱԾ տնօրենից և նրա տեղակալներից։

Հանձնաժողովի նիստից հետո լրագրողները Անդրանիկ Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս արտոնությունը, որ ԱԱԾ տնօրենն ու տեղակալներն ատեստացիա չեն անցնելու։

ԱԱԾ փոխտնօրենը բուն հարցին չանդրադարձավ, միայն կարճ մեկնաբանեց.

Կարդացեք նաև

«Այս նախագծով, բացառությամբ տնօրենից և տեղակալներից, մյուս բոլոր աշխատողներն աստիճանաբար անցնելու են։

Ես հարցազրույց չեմ տալիս, շնորհակալություն»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս