Բաժիններ՝

Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի մրցաշարում ՀՀ 2 ներկայացուցիչ եզրափակիչում են

Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարում գերծանր քաշային Դավիթ Չալոյանն ու 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը դուրս են եկել եզրափակիչ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Եվս երկու բռնցքամարտիկներ` 57 կգ քաշային Արթուր Բազեյանը ու 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, պարտվել են կիսաեզրափակիչում ու նվաճել բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ Բուլղարիայում անցկացվող միջազգային մրցաշարին Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականից մասնակցում է 12 մարզիկ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս