 
                        ԿԽՄԿ միջնորդությամբ այսօր 5 բուժառու է տեղափոխվել ՀՀ ԲԿ-ներ
 
                                    Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 5 բուժառու տեղափոխվել է ՀՀ ԲԿ–ներ: Այս մասին հայտնում են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։
«Հինգ բուժառուներ ուղեկցողների հետ տեղափոխվել են Հայաստան՝ հետազոտման և հետագա բուժման համար, բոլորն էլ շտապ բուժօգնության կարիք ունեն»,- ասաց Ամատունին։
Նշենք, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Հայաստան է տեղափոխվել 129 հիվանդ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        