Ռուբեն Վարդանյանը, ով դրսից է եկել, չի կարող մեզ համար բանակցային կողմ լինել․ Բայրամով

Ռուբեն Վարդանյանը չի կարող Բաքվի համար բանակցային կողմ լինել։ Այս մասին, ինչպես գրում է interfax.az-ը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն առաջին իսկ օրվանից հայտնել է «Ղարաբաղի հայ բնակչության հետ խոսելու իր պատրաստակամության մասին»։

«Բայց այդ մարդը (Ռուբեն Վարդանյանը – խմբ․), ով դրսից է եկել Ղարաբաղ կամ ուղարկվել է՝ խաղալով ուրիշի խաղեր, չի կարող մեզ համար բանակցային կողմ լինել։ Նրա թիկունքին կանգնած մարդիկ հասկացան, որ «Վարդանյան նախագիծը» չի աշխատի»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս