 
                        Թուրքիայում ստորգետնյա ցնցումները շարունակվում են
 
                                    Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) վերջին տվյալների համաձայն՝ 4․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Դողանշեհիր շրջանում ժամը 14․41-ին 7 կմ խորությամբ։ Այն զգացվել է նաև հարակից շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Փետրվարի 6-ին Քահրամանմարաշում տեղի ունեցած 7․7 և 7․6 մագնիտուդով երկրաշարժների հետևանքով Դողանշեհիրում առկա 12000 շինություններից 6000 փլուզվել էր կամ ուժեղ վնասվել։
Մալաթիայի նահանգապետարանի հայտնած տեղեկությունների համաձայն՝ Մալաթիա քաղաքում փլուզված շենքերի թիվը հասնում է 3103-ի, իսկ մեծ վնաս կրածների թիվը՝ 18029։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        