Բաժիններ՝

Արոնյանը կիսել է միավորը WR Chess Masters-ի 6-րդ տուրում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել WR Chess Masters-ի մրցաշարային աղյուսակը:

Դյուսելդորֆ քաղաքում ընթացող մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Ուեսլի Սոյի հետ: Պարտիայի 35-րդ քայլին կողմերը համաձայնեցին կիսել միավորը:

Այս տուրից հետո էլ Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա 6 հնարավորից ունի 4,5 միավոր:

WR Chess Masters մրցաշարին մասնակցում է 10 գրոսմայստեր: Այն կեզրափակվի փետրվարի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728