Բաժիններ՝

Չեմպիոնների լիգա. «Ինտեր»-ը հաղթել է «Պորտու»-ին, «Լայպցիգ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն չեն պարզել հաղթողին

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում կայացան ևս երկու հանդիպումներ:

Միլանում «Ինտեր»-ն ընդունելով պորտուգալական «Պորտու»-ին առավելության հասավ նվազագույն հաշվով: Միլանյան ակումբի միակ և հաղթական գնդակը խփեց Ռոմելու Լուկակուն խաղի 86-րդ րոպեին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 72-րդ րոպեին:

Օրվա մյուս խաղում գերմանական «Լայպցիգ»-ն ընդունեց «Մանչեսթեր Սիթի»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Գերմանական ակումբի կազմում գոլը խփեց Յոշկո Գվարդիոլը, իսկ «քաղաքայիններից» աչքի ընկավ Ռիյադ Մահրեզը:

Թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 14-ին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս