«Ընտրությունների հետաձգումը կնշանակի հեղաշրջում անել». Դեմիրթաշ

Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը ներքաղաքական խնդիրներից զրուցել է թուրքական «T24» հեռուստաալիքի լրագրողի հետ։

Նա նշել է, որ ընտրությունները չեն կարող հետաձգվել, ընտրությունները հետաձգել նշանակում է հեղաշրջում անել, և ինչպես հուլիսի 15-ին (նկատի ունի 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը-խմբ․), ժողովրդի մեջ կարթնանա ընդդիմանալու ցանկությունը։

«Ընտրությունները քաղաքական կուսակցությունները չեն անում, այլ՝ ժողովուրդը։ Այդ իսկ պատճառով ընտրություն կատարելը ժողովրդի իրավունքն է, ոչ թե քաղաքական գործիչների։ Ոչ ոք ժողովրդի իրավունքը չի կարող չեղարկել կամ հեղաշրջմամբ գողանալ»,- ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ պարզաբանել է Դեմիրթաշը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728