Իշխող քաղաքական ուժը գենետիկորեն ատում է բանակը. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գեներալ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը դիտարկում է Փաշինյանի իշխանության՝ բանակի դեմ պայքարի շրջանակում:

Ըստ Մանուկյանի, զինվորականության թիրախավորումը խորքային պատճառ ունի՝ իշխող քաղաքական ուժը գենետիկորեն ատում է բանակը:

«Այս քաղաքական ուժի շատ ներկայացուցիչներ ոչ միայն իշխանության գալուց հետո, այլ իշխանության գալուց առաջ տարիներ շարունակ պայքարել են բանակի դեմ: Եվ եթե այսօր ասում ենք, որ մեր երկրում անվտանգության լուրջ խնդիր ունենք, որովհետև մեր ԱԽ քարտուղարը բանակի դեմ տարբեր ձևերով տարիներ շարունակ պայքար մղած անձ է»,- նշել է Մանուկյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Նիկոլ Փաշինյանը կուլ չի տալիս Գրիգորի Խաչատուրովի ստորագրությունը իր հրաժարականի պահանջի տակ, առանձին հայտարարությունը, դիրքորոշումը, նրա քաղաքացիական կեցվածքը, ընդհանրապես, Խաչատուրովների ընտանիքին չի հանդուրժում:

«Փոքրոգի մարդկանց բնորոշ հատկանիշ է, որ չեն կանգնում որևէ կարմիր գծի, արժեքային համակարգի առաջ և կարող են ոտնատակ տալ ամեն ինչ»,- ընդգծել է Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս