Անբնական հանդարտություն Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբում (տեսանյութ)

ՀՀԿ կենտրոնական շտաբի դիմաց կատարյալ հանդարտություն է. այնպիսին,  ինչպիսին լինում է տարվա մյուս բոլոր օրերին, երբ այդ շենքը միայն ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է, և ոչ թե՝ համատեղության կարգով, նաև գործող նախագահի` նախագահի թեկնածուի նախընտրական շտաբ: Միակ տարբերությունն այն է, որ շենքի դիմաց կայանած է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանի ծառայողական ավտոմեքենան և նրա թիկնազորի մեքենաները: Մեր այցելության պահին նախընտրական շտաբ կես ժամվա ընթացքում մտավ միայն նախընտրական շտաբի պետի տեղակալ, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, իսկ դուրս եկավ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:         Կարելի է կարծել, որ նման հանդարտության պատճառը ՀՀԿ-ականների չափից ավելի վստահությունն է իրենց թեկնածուի հաղթանակի նկատմամբ: Կամ հանրապետականները տեղամասերում  այնքան շատ գործ ունեն անելու, որ ժամանակ չունեն կենտրոնական շտաբ գալու: Ենթադրվում է, որ շտաբում ակտիվությունը կսկսվի ընտրությունների ավարտից հետո, երբ նրանք կհավաքվեն շտաբում՝ ընտրություններում իրենց փառահեղ հաղթանակը նշելու:

Տեսանյութեր

Լրահոս