Պուտինն ու Ալիևը վերահաստատել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման տրամադրվածությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Պուտինն ու Ալիևը նշել են հետևողական քայլերի կարևորությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և անվտանգություն ապահովելու նպատակով։
Այդ համատեքստում վերահաստատվել է տրամադրվածությունը՝ անվերապահ կատարելու ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի միջև համապատասխան պայմանավորվածություններ ողջ համալիրը։