«Կողմ ենք՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը՝ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության շուրջ». Արմեն Գրիգորյան
Այսօր ԱԺ-ում լրագրողներն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցին՝ «խաղաղության պայմանագիրն» Արցախի վերաբերյալ ի՞նչ է ներառում։
Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե ինչ է ներառում, և կխոսի Հայաստանի մոտեցման մասին։
«Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որպեսզի Ստեփանակերտի և Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ՝ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների շուրջ։ Սա է հայկական կողմի մոտեցումը, և շարունակում ենք աշխատել»,- շեշտեց Արմեն Գրիգորյանը։
Հարցին՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը մի կո՞ղմ են դնում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ դրա մասին բազմիցս խոսել են։
«Հայկական կողմի մոտեցումն է, որպեսզի միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում անվտանգության և իրավունքների շուրջ քննարկումներ տեղի ունենան, այդ մեխանիզմը ստեղծելու շուրջ հասկանանք, թե որոնք են այն մեխանիզմները, որոնք երաշխավորում են անվտանգությունն ու իրավունքները»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում