Ողբերգական է, որ «Իմ քայլի» բերած նախագծում էդքան տառասխալ կա․ Թեհմինե Վարդանյան

Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը ներկայացնելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին  նախագիծը՝ հայտնեց, որ առաջարկվում է ունենալ նոր պաշտոնների ավելացումներ, որը հնարավորություն կտա արդյունավետ կառավարում  իրականացնել։ Օրինակ՝ վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատու, առաջատար մասնագետ, հասարակայնության հետ կապերի պատասխանատու։ Կա փոփոխություն՝ քաղաքապետի օգնականի պաշտոնի առումով, և այլն։

Փոխքաղաքապետը հայտնեց նաև, որ տեսուչներից մոտ 90 անձ կրճատում է նախատեսվում, քանի որ տեղի է ունեցել օրենսդրական փոփոխություն, և համայնքն այսուհետև իր ծառայությունների դիմաց կարող է միայն անկանխիկ վճարումներ  ստանալ։

Եթե նախկինում վարչական շրջաններում կային գրանցված տեսուչներ, որոնց քաղաքացիները կանխիկ գումար էին վճարում, Լևոն Հովհաննիսյանի փոխանցմամբ, նրանց գործունեությունն արգելվում է։

Նախագիծը ներկայացնելիս Լևոն Հովհաննիսյանը տեքստն ընթերցելիս սխալ նկատեց և դրա մասին բարձրաձայն հայտնեց, որին հետո անդրադարձավ «Լույս խմբակցությունից Թեհմինե Վարդանյանը։

«Շատ ողբերգական է, որ «Իմ քայլի» բերած, ամիսներ մշակած նախագծի մեջ տառասխալներ կան։ Ըստ այդմ, բավականին անիմաստ հաստիքներ կան»,- նշեց ավագանու անդամը՝ հարց բարձրացնելով, թե ինչի՞ համար է փոխքաղաքապետի երկրորդ օգնականը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս