Բաժիններ՝

Ինչպես նվազեցնել քաղցկեղի վերադարձի վտանգը. բժիշկ

Ծխելու և ալկոհոլի օգտագործման դադարեցումը, ֆիզիկական ակտիվությունը, ցածր կալորիականությամբ սննդակարգը և քաշի նորմալացումը նվազեցնում են ապաքինված հիվանդների մոտ քաղցկեղի կրկնության վտանգը, ՌԻԱ Նովոստիին ասել է ուռուցքաբան, Մոսկվայի Կոմունարկա բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի ծառայության ղեկավար Միխայիլ Ֆեդյանինը։

«Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ծխելը թողնելը, ֆիզիկական ակտիվությունը, ցածր կալորիականությամբ սնունդը, քաշի նորմալացումը նվազեցնում են ուռուցքի վերադարձի վտանգը»,- ըստ shantnews-ի՝ ասել է Ֆեդյանինը։

Միաժամանակ, ուռուցքաբանը նշել է, որ քաղցկեղը հաղթահարելուց հետո հիվանդները կարող են վերադառնալ իրենց բնականոն կյանքին, սակայն կարևոր է շարունակել պարբերական հետազոտությունները, որպեսզի ոչ միայն բաց չթողնեն հիվանդության վերադարձը և երկրորդ ուռուցքի զարգացումը, այլև ժամանակին կանխեն ուղեկցող հիվանդությունների առաջացումը կամ սրումը, որոնց ռիսկը նույնպես բարձրանում է նման հիվանդների մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս