Բաժիններ՝

Վլադիկավկազ-Լարս մայրուղու վրա արգելել են ՌԴ-ից ծանր բեռնատարների ելքը՝ եղանակի վատթարացման պատճառով

Ծանր տրանսպորտային միջոցների համար արգելվել Է երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս մայրուղու՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ։ Դա պայմանավորված է սահմանակից Վրաստանում վատ եղանակով, հաղորդել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության հարցերով գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թ. փետրվարի 12-ի ժամը 23:55-ից արգելված Է ծանր տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», – ասված Է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունում նշվում է, որ երթևեկությունը կվերականգնվի հատուկ կարգադրությամբ: Ավելի վաղ Վրաստանում ձյան տեղումների պատճառով ծանր բեռնատարների համար փակվել էր նաև Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս